Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛:
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա,-
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս, վառվի՛ր ու գնա՛:
Հարցեր ու առաջադրանքներ՝
- Բացատրի՛ր փոխաբերությունը՝ Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում:
Ամեն լավ բանով ապրում ես ու վառվում:
2. Բացատրիր մակդիրը՝ արև, վառ աշխարհ:
Աշխարհը լուսավոր է արևի ճառագայթներից:
3. Արդյոք բանաստեղծությունն ապրելու ինչ-որ ձև թելադրո՞ւմ է: Պատճառաբանիր:
Բանաստեղծությունը մեզ թելադրում է լավ ապրել, միայն լավն արարել և այրվել միայն լավ բաների համար:
4. Ըստ ձեզ ինչի մասին է բանաստեղծությունը:
Բանաստեղխությունը լավը տեսնելու, լավ ապրելու, գեղեցիկ ապրելու մասին է: